Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երեւանի Մարգարյան եւ Ֆուչիկի փողոցների խաչմերուկից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 23-ամյա Նարեկ Կ.-ին, որի մոտից հայտնաբերվել է 8 փաթեթ, որոնցից մեկի մեջ՝ սպիտակ, մյուսներում՝ դեղնականաչավուն զանգվածներ` 25.5 գ ընդհանուր կշռով:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























