Կատարված ջրի արտահոսքի պատճառով Բելգիայում կանգնեցվել է ԱԷԿ միջուկային ռեակտորը , հայտնում է RTBF հեռուստաալիքը՝ վկայակոչելով Electrabel ընկերությունը:

Նշում են, որ այդ որոշումը պայմանավորված է եղել վերանորոգման աշխատանքների անհրաժեշտությամբ:

2014 թ. դեկտեմբերին նույնպես կանգնեցվել էր ռեակտորի աշխատանքը՝ մետաղական ռեզերվուարում հայտնաբերված միկրոճեղքերի պատճառով, հայտնում է Gazeta-ն:

Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ ռեակտորը կսկսի աշխատել՝ արտահոսքի պատճառը պարզելուց հետո: