Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորը կդիմավորի տանը, ընտանիքի հետ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:

«Մինչեւ դեկտեմբերի 30-ը ներառյալ նախագահի աշխատանքային գրաֆիկն արդեն սահմանված է, նա աշխատում է: Ինչ վերաբերում է Նոր տարուն, նա տոնը ավանդաբար կդիմավորի տանը… հարազատների, մտերիմների հետ»,-ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահի հետագա աշխատանքային գրաֆիկում խոշոր միջոցառումներ չկան մինչեւ հունվարի 6-ը, «թեեւ աշխատանքային միջոցառումներ կլինեն հունվարի 5-ին, 6-ին եւ 8-ին»,-հայտարարել է մամուլի քարտուղարը: