Ռուսաստանի գլխավոր շտաբը հայտնել է, որ ռուսական զինվորականները գրեթե 12 հազար բենզատար ու ֆուր է հայտնաբերել Զախո տարածքում, որը գտնվում է «Իսլամական պետության» զինյալնեի կողմից դեպի Թուրքիա նավթի փոխադրումների «արեւելյան» երթուղու վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ընդ որում ռուս զինվորականները նշել են, որ Սիրիայից Թուրքիա հյուսիսային ու արեւմտյան երթուղիներով տեղաշարժվող բենզատարների քանակը զգալիորեն նվազել է:

Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյի խոսքով, Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ավիացիայի հարվածները ստիպում են, որ զինյալները նավթը գիշերը Թուրքիա փոխադրեն՝ քողարկվելով որպես սովորական բեռնատարներ: