Հայաստանի կիսակառույց շենքերը կարելի է ավարտել եւ հանձնել որպես սոցիալական բնակարաններ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գրանցված է 226 կիսակառույց, որոնք կամ պետության կամ տեղական իշխանությունների հաշվեկշռում են: Սա շատ լուրջ ռեզերվ է, մոտ 140 հազար քմ, հավելել է նախարարը:
Նարեկ Սարգսյանի խոսքով, վերակառուցումից հետո դրանք կարող են լուծել մի շարք սոցիալական խնդիրներ. Նախ կարելի է լուծել մի շարք սոցիալական խմբերի բնակարանի խնդիրը, ապա նաեւ վթարային շենքերից մարդկանց վերաբնակեցման խնդիրը:
2015-ին նախարարությունն ավարտել է բոլոր շենքերի փորձաքննությունը եւ 2016-ին կառաջարկի, թե ինչպես դրանք օգտագործել:




























