Երեւանի կրկեսի նոր շենքի կառուցումն ամբողջությամբ կավարտվի 2017-ին: Այդ մասին դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսին ասել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը` ամփոփելով 2015 թվականը:
Նա հիշեցրել է, որ այդ ծրագիրը նախարարությունը չի համակարգում: Այնուամենայնիվ, հնարավոր է նկատել, որ օբյեկտը բավականին բարդ է եւ Հայաստանի համար նոր, ինչպես եւ սառցադաշտի դեպքում էր, որը վերջերս շահագործման է հանձնվել:
«Այդ պատճառով շատ մասնագետներ արտասահմանից են հրավիրվել եւ նման նախագծերը ստեղծվում են Հայաստանից դուրս, մասնավորապես` Ռուսաստանում», - պարզաբանել է նախարարը:
Ապագա 6-հարկանի շենքի վրա որոշել են 7-րդ հարկը կառուցել: Բայց ամբողջ կառույցի համար դա էական չէ, կարեւորը քաղաքի մթնոլորտի ներդաշնակությունն է, նշել է նախարարը: Հիմնաշենքը պատրաստ կլինի 2016-ին, իսկ շինարարությունն ամբողջությամբ կավարտվի 2017-ին:
«Բավականին լուրջ եւ քաղաքի համար նշանակալի կառույց է: Այնպես որ, խնդրում եմ մի քիչ համբերել», - հավելել է նախարարը:
Հիշեցնենք, որ երեւանյան կրկեսի հին շենքը` մայրաքաղաքում ամենահայտնիներից մեկը, քանդել են 2012-ին:



























