Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խորհրդարանին է ներկայացրել Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնի համար: Այս մասին նախագահը հայտարարել է այսօր՝ դեկտեմբերի 25-ին, բրիֆինգի ժամանակ:

«Վարչապետի թեկնածությունը ես արդեն ուղարկել եմ Խորհրդարանին, որպեսզի խոչընդոտներ չառաջանան: Ես պաշտպանեցի ինչպես վարչապետի հրաժարականը, այնպես էլ նոր թեկնածությունը: Հիմա հերթը խորհրդարանինն է»,-հայտարարել է Վրաստանի նախագահը, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:

Հիշեցնենք, որ խորհրդարանական մեծամասնությունը խորհրդակցությունից հետո վարչապետի պաշտոնի համար նախագահին առաջարկել է ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը: