Դեռեւս չի հաջողվել համաձայնեցնել Սիրիայում ընդդիմության պատվիրակության՝ իշխանությունների հետ բանակցելու համար եւ ահաբեկիչների ցուցակները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ լավրովը:

«Իսկապես, մեզ դեռեւս չի հաջողվել ամբողջությամբ պարզություն մտցնել այդ հարցում, թե ով պետք է բանակցությունների ժամանակ ներկայացնի ընդդիմությունը, իսկ ով պետք է համարվի անընդունելի գործընկեր»,-ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը: