Թուրքիայի տարածքում ներկա են գրոհայիններ աշխարհի բոլոր կողմերից, այդ թվում Ռուսաստանից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Կատարի ԱԳ նախարար Հալեդ բեն Մուհամեդ ալ-Աթիյեյի հետ բանակցություններից հետո:

«Թուրքիայի տարածքում ներկա են գրոհայիններ ողջ աշխարհից, այդ թվում Ռուսաստանից»,-ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը: