Հայաստանի թատերախմբերը 2015-ին 13 միջազգային փառատոնի են մասնակցել: Այդ մասին դեկտեմբերի 25-ի ամփոփիչ մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի մշակույթի փոխնախարար Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով, դա շատ կարեւոր է փորձի փոխանակման, նոր կապերի հաստատման եւ ներկայացումների ավելի բարձր որակի ապահովման տեսանկյունից: «Հայաստանում միջազգային թատերախմբերի հյուրախաղեր են կազմակերպվել: Մեր երկրում հանդես են եկել Արմեն Ջիգարխանյանի թատրոնի, Սերգեյ Փարաջանովի անվան թատրոնի դերասանները, ներկայացվել են Լիտվայի Կենտրոնական թատրոնի, բրիտանական «Globe» թատրոնի ելույթները, ընդգծել է Արթուր Պողոսյանը: Հայաստանի Մշակույթի նախարարությունը,- շարունակել է նա,- փորձել է ապահովել հայ երիտասարդ ռեժիսորների վերապատրաստումը: «Այս տարի մեր ռեժիսորներից 4-ը վերապատրաստում են անցել Գերմանիայում եւ Ռուսաստանում», - հավելել է Արթուր Պողոսյանը:



























