Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային գերատեսչությունը հայտնել է այն մասին, որ երկրում 9780 քաղաքացի անհետ կորած է համարվում, գրում է Handelsblatt թերթը:

Նշում են, որ տվյալների բազան, որը վերջին անգամ թարմացվել է 2015 թ. հոկտեմբերին, ներառում է այն գերմանացիների անունները, որոնց չի հաջողվել գտնել այն բանից հետո, երբ նրանք արտասահման են մեկնել: Հոդվածագիրը շեշտում է, որ անհայտ կորածների երկու կեսը տղամարդիկ են: Ցուցակում կան նաեւ 13 տարեկանից փոքր 897 երեխա ու ավելի քան 5 հազար դեռահաս, հայտնում է Gazeta–ն:

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ դեպքերի կեսում անհետ կորածները գտնվել են մեկ շաբաթվա ընթացքում: Մոտավորապես 80 տոկոսին էլ մեկ ամսվա ընթացքում են գտել: Եվ միայն մարդկանց 3 տոկոսն է մեկ տարուց ավելի շարունակում մնալ անհետ կորածների ցուցակում: Տասը տարվանից բացակայությունից հետո նրանք պաշտոնապես մահացած են համարվում, հայտնում է պարբերականը: