Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի արեւմուտքում՝ «Ուկրաինա» հյուրանոցի մոտ սեպտեմբերի 10-ին մահացու վիրավորվել Աջարիայի ՆԳ նախկին փոխնախարար Էլգուջ Ջինչարաձեն:
Ինչպես ոստիկանությանը հայտնել են ականատեսները, Ջինչարաձեին փողոցում ուղեկցում էին երկու տղամարդ: Նրանց միջեւ վեճ է ծագել, եւ ուղեկիցներից մեկը կրակել է: Ստացած վնասվածքներից Ջինչարաձեն տեղում մահացել է, հաղորդում է Lifenews-ը:
Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին:
Ջինչարաձեն սկանդալային ճանաչում էր ստացել Միխայի Սահակաշվիլիի եւ Աջարիայի ինքնավարության ղեկավար Ասլան Աբաշիձեի դիմակայության ժամանակ: 2004թ. հակամարտության ամենաթեժ պահին, «Ռեմբո» մականունով հայտնի Ջինչարաձեն անցել էր Սահակաշվիլիի կողմը, եւ Աբաշիձեն ստիպված էր եղել փախչել հանրապետությունից:





























