ԼՂՀ պաշտպանության բանակը հերքում է, որ այսօր՝ դեկտեմբերի 25-ին,  հայկական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել:

«Ադրբեջանի տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Պաշտպանության բանակն անօդաչու սարք չի կորցրել»,- NEWS.am-ի թղթակցին ասաց ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ իրենք այսօր ժամը 11:45-ի սահմաններում հայկական անօդաչու թռչող սարք են խփել:

Հիշեցնենք, որ հայկական անօդաչու սարքերի ոչնչացման մասին ապատեղեկատվություն Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար տալիս է: