Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի վերանորոգման նպատակով 7 մլն եվրո կհատկացվի: Այս մասին դեկտեմբերի 25-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Նրա խոսքով թատրոնն արդեն 3 ամիս է վերասարքավորվում է «Ամբողջովին արդիականացվել է լուսային տեխնիկան, հատուկ մեխանիզմները: Սա այն մեծ վարկային ծրագրի շարունակությունն է, որը մենք սկսել էին դեռ նախանցած տարի: Ամենայն հավանականությամբ արդեն 2016 թ. ապրիլին թատրոնն ամբողջովին վերասարքավորված կլինի»,- նշեց Արթուր Պողոսյանը: Նա հավելեց, որ վարկային ծրագիրը հաստատել է ՀՀ Ֆինանսների նախարարությունը: Այդ աշխատանքները, փոխնախարարի խոսքով, իրականացնում են ավստրիական ընկերությունները, ու թատրոնում տեղադրվելու են ամենաժամանակակից տեխնիկա: