Մոսկվայի Բասմանյան դատարանն օրինական է ճանաչել Բորիս Նեմցովի սպանության գործը պետական կամ հասարակական գործչի կյանքի նկատմամբ ոտնձգություն վերաորակավորելու մասին միջնորդության մերժումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մերժել տուժածի ներկայացուցչի բողոքը, օրինական ճանաչել քննչի գործողությունները»,- հրապարակել է որոշումը դատավոր Արթուր Կարպովը:

Ավելի վաղ քննչության ներկայացուցիչը նիստի ժամանակ հայտնել էր, որ «Նեմցովի սպանությունը նրա քաղաքական ու պետական գործունեության հետ ոչ մի առնչություն չունի»:

Սպանությունը քաղաքական ճանաչելու մասին միջնորդություն էին ներկայացրել Նեմցովի ընտանիքի անդամները: