ԱՄՆ-ում նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բարձր վարկանիշը պայմանավորված է նրանով, որ քաղաքացիները «ուժեղ առաջնորդների» են փնտրում, որոնք ունակ են համարձակ գործողությունների, գրում է The Washington Post թերթը:
Դա բացատրվում է նրանով, որ ոչ միայն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, այլեւ շատ այլ երկրների բնակիչներ, նախընտրում են այդպիսի քաղաքական գործիչների տնտեսական ճգնաժամերի եւ ազգային անվտանգության սպառանալիքների ժամանակահատվածներում: Նման պայմաններում քաղաքացիներին անհրաժեշտ են ղեկավարներ, որոնք կարող են արագ միջոցառումներ իրականացնել, գրում է հեղինակը:
Պուտինի մեծ վարկնիշը բացատրվում էնրանով, որ ռուսաստանցիներն զգում են, որ անկայուն իրավիճակն Ուկրաինայում սպառնում է Ռուսաստանին: Բացի այդ, նրանք մտավախություն ունեն, որ հեղափոխությունը կարող է կրկնվել իրենց երկրում:
Ինչ վերաբերում է Թրամփին, նրա հեղինակությունը կառուցված է այն բանի վրա, որ ամերիկացիներին պետք է այնպիսի առաջնորդը, որը կկարողանա հաղթել ահաբեկչությանը եւ դադարեցնել Մեքսիկայից միգրանտների հոսքը երկիր:



























