Պետական եւ ոչ պետական լավագույն երաժշտական խմբերը եւ անհատ-կատարողները   2015-ին հայ երաժշտական հնարավորությունները ներկայացրել են աշխարհի   4 մայրցամաքում: Այդ մասին  25-ի ամփոփիչ մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: 

Նրա խոսքով, տարին աննախադեպ էր նաեւ երաժշտական փառատոների տեսանկյունից:   «Մենք մոտավորապես 15 փառատոն ենք անցկացրել, որոնցից 7-ը` հանրապետական, իսկ    8-ը` միջազգային նշանակության: Դրանցից կարելի է առանձնացնել «Երեւանյան հեռանկարներ» փառատոնը, «Արամ Խաչատրյան» միջազգային փառատոնը, դասական երաժշտության «Վերադարձի» փառատոնը,  «Կոմիտաս» եւ «Դեբյուտ» փառատոները, - նշել է Արթուր Պողոսյանը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ ձեռք է բերվել եւ կատարվել է հայ 20 երաժշտական կոմպոզիտորների  21 ստեղծագործություն:  «Այս տարի մենք նաեւ սկսել ենք թվայնացնել պարտիտուրները. թվայնացվել է  2 օպերայի, 2 բալետի, 1 սիմֆոնիկ պատկերի եւ 1 շարականի պարտիտուր: Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը այս տարի ապահովվել է նոր գործիքներով: «Արամ Խաչատրյան» համերգասրահը ամբողջությամբ զինվել է ժամանակակից լուսաձայնային սարքավորումներով»,-ամփոփել է Արմեն Պողոսյանը: