Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը ներդրողների է փնտրում հանրապետության հարավում գտնվող Գորիսի պատմական կենտրոնի բարեկարգման եւ նոր բնակարանների կառուցման համար: Այդ մասին դեկտեմբերի  25-ի մամուլի ասուլիսին ասել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը` ամփոփելով  2015-ի արդյունքները:

Գորիսում ապրում է հին քաղաքի մթնոլորտը, այդ առումով դա Հայաստանի փոքրաթիվ քաղաքներից մեկն է: Զբոսաշրջիկների համար այն ավելի գրավիչ դարձնելու նպատակով հին տների ճակատամասերի վերանորոգման ծրագիր է կազմվել: 

Բացի այդ, քաղաքում մշտական կացարան չունեցող մարդիկ կան, այդ թվում նաեւ` Բաքվից փախստականների  70 ընտանիք: Նրանց համար առաջարկվում է եռահարկ բնակելի շենքերով թաղամասում ձեղնահարկեր կառուցել: «Մենք ֆինանսավորման համար դիմել ենք մի շարք միջազգային կազմակերպությունների», - հավելել է նախարարը: