Շատ ուրախալի է, որ Երեւանի Երիտասարդական պալատի փոխարեն նոր համալիրի նախագիծը չի իրականացվել: Այդ մասին դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսին լրագրողներին հայտնել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ամփոփելով    2015-ը:

«Չնայած այդ նախագիծն ընտրվել էր միջազգային մրցույթով, ուրախ եմ, որ չի կառուցվելու: Այդտեղ 100 մետրից ավելի բարձրությամբ մի քանի շենք էր առաջարկվում: Դա լրիվ խորթ կլիներ մեր քաղաքի ճարտարապետությանը», - ասել է Սարգսյանը:

Այնուամենայնիվ, պետք է որոշել, թե ինչ է լինելու այդ շինության տեղում, որպեսզի քաղաքին անհրաժեշտ տարածքը դատարկ չմնա, հավելել է նա: