Երեւանի կենտրոնում երկարատեւ շինարարությունների համար, որոնք փչացնում են մայրաքաղաքի ճարտարապետական պատկերը, առաջարկվում է խոշոր տուգանքներ սահմանել: Այդ մասին դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսին լրագրողներին հայտնել է Նարեկ Սարգսյանը` ամփոփելով   2015 թվականը:

Նրա խոսքով, նման փոփոխություններ են նախատեսված  «Երեւանի փոքր կենտրոնի մասին» օրենքի նախագծում, ոը նախատեսված է խորհրդարանի ընդունմանն առաջարկել հավանաբար  2016-ի առաջին կիսամյակում:

Ավելի վաղ նախարարությունն առաջարկել էր նման շենքերի համար գույքահարկի աստիճանաբար աճող սանդղակ մտցնել:  «Բայց նման օրենսդրական իրավասություններ մենք չունենք: Դրա համար այժմ առաջարկում ենք ուղղակի աճող տուգանքներ»,-ասել է նախարարը: