Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը բացառել է գերմանացի զինվորականների մասնակցությունը Սիրիայում ցամաքային գործողություններին: Այս մասին նա նշել է Funke Mediengruppe հրատարակչատան տարածաշրջանային թերթերին տված հարցազրույցում, հաղորդում է Deutsche Welle-ն:

Միաժամանակ, նա նշել է, որ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում առանցքային դեր պետք է խաղա Սաուդյան Արաբիան: