Մեկ մարդ է զոհվել ու ավելի քան մեկ տասնյակը վիրավորում ստացել Բանգլադեշի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այս մասին հայտնում են ոստիկանության ներկայացուցիչները: Քննիչները չեն բացառում, որր զոհվածը ահաբեկիչ էր: «Մենք հետաքննություն են անցկացնում, որպեսզի պարզենք՝ արդյոք դա մահապարտի կողմից իրականացված ահաբեկչություն էր»,-մեջբերում է Reuters-ը ոստիկանության ներկայացուցիչ Մոտիար Ռախմանին:
Ահաբեկչությունը կատարվել է ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, որին մոտավորապես 100 մարդ էր ներկա: Մզկիթը, որտեղ ռումբ էր պայթել, պատկանում է «Ահմադիա» մահմեդական շարժման համայնքին: Արմատական հայացքներով մահմեդականներից շատերն այդ շարժման կողմնակիցներին երետիկոսներ են համարում:
Վերջին ամիսներին Բանգլադեշում կրոնական ծայրահեղականները մի շարք մահափորձներ են արել օտարերկրացիների, աշխարհիկ հայացքների կողմնակիցների ու սուֆի մահմեդականների կամ «Ահմադիա» շարժման նման կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա: Բանգլադեշում այս տարի սպանվել են մեկ Իտալիայի քաղաքացի, մեկ ճապոնիայի հպատակ ու տեղի բնակիչներ՝ չորս գրող ու հրատարակիչ, հայտնում է ՏԱՍՍ-ը:




























