Միխայիլ Խոդորկովսկին չի բացառում, որ քաղաքական ապաստան կխնդրի արտասահմանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես շատ կասկածում եմ, որ այս որոշումն ընդունվի հենց մոտակա ժամերին կամ օրերին: Նա մտածում է արդյոք առհասարակ դա պետք է»,- հայտնել է Խոդորկովսկու մամուլի քարտուղար Կյուլլե Պիսպանենը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Շվեյցարիան կարող է դիտարկել Խոդորկովսկուն Ռուսաստանին արտահանձնելու հարցը: Պիսպանենի խոսքով, դա առաջացնում է Խոդորկովսկու մտավախությունը:
«Նա հիմա Լոնդոնում է գտնվում, ինչի մասին բազմիցս ասել է»,- հայտարարել է նա:



























