Լոռու մարզի Դարպաս համայնքում հունվարի 3-ին տեղի կունենա համայնքի ղեկավար արտահերթ ընտրություն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի փոխանցմամբ՝ թեկնածուները 4-ն են, որից 3-ը՝ ինքնառաջադրված ՀՀԿ-ական:
Ընտրություններին կմասնակցեն համայնքի աշխատակազմի քարտուղար, 27-ամյա Անուշավան Ավետյանը, համայնքի միջնական դպրոցի փոխտնօրեն 30-ամյա Աղասի Թովմասյանը, չաշխատող, 46-ամյա Արմեն Ալոյանն ու 37-ամյա Կարեն Դոդոռյանը: Վերջինս անկուսակցական է:
Հիշեցնենք, որ Դարպաս գյուղապետ Սամվել Ավետյանն այս տարվա հոկտեմբերին մահացել էր:




























