Լոռու մարզում 2 տարեկան՝ Զավեն Նալբանդյանը վրաերթի է ենթարկվել անզգուշության հետեւանքով: Այս մասին NEWS.am-ին ասաց Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը, որի գյուղում տեղի է ունեցել դեպքը:

«Անփույթ վերաբերմունքի հետեւանքով է եղել դեպքը, երեխայի հայրը, թե պապը մեքենան հետ տալուց չեն տեսել, որ երեխան մեքենայի հետեւում է ու վրաերթի են ենթարկել երեխային»,- ասաց գյուղապետը:

Զավենը Նալբանդյանների կրտսեր որդին էր, նա 3 տարեկան եղբայր ունի:

Նշենք, որ Ոստիկանությունը պաշտոնապես դեռ չի տեղեկացնում, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: