Սեպտեմբերի 10-ին, ժամը 02.47-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան 25 հասցեին հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 02.49-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի 12 ՕՏ 377 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, բախվել է նշված հասցեում գտնվող հացի թխման արտադրամասի պատին, ինչի հետեւանքով վարորդը` 46-ամյա Ռոման Դոքսիյանը, ստացել է թեթեւ մարմնական վնասվածք եւ տեղափոխվել Վաղարշապատի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվել է բավարար:



























