Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 02.59-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սավոյան փողոցում գտնվող Թ. Շ.-ին պատկանող «Նո Պրոբլեմ» ՍՊԸ-ի պահակակետի տնակում (18 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.19-ին, մարվել` 04.03-ին: Տնակն ամբողջությամբ այրվել է: