«Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման գրոհայինները նախօրեին ոչնչացված Զահրան Ալյուշի փոխարեն նոր առաջնորդ են ընտրել, հաղորդում է BBC-ն:

Նոր առաջնորդ է դարձել Իսամ ալ-Բուվայդանին, որը հայտնի է նաեւ որպես Աբու Հումամ: Նա Դամասկոսից արեւելք գտնվող Դումա քաղաքից է:

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր այդ խմբավորման առաջնորդ Զահրան Ալյուշի մահվան մասին: Դամասկոսի մոտ ավիահարվածներից ոչնչացվել էին նաեւ ահաբեկչական խմբավորման մի քանի դաշտային հրամանատարներ, հաղորդում է Gazeta-ն:

Հաղորդվել է նաեւ, որ «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ գտնվող շրջաններից դուրս են բերում գրոհայիններին: