Պետական սահմանը հետախուզական, դիվերսիոն նպատակներով անցնելու փորձի ժամանակ ձերբակալվել են Ադրբեջանի 7 քաղաքացիներ եւ մեկ օտարերկրացի, որոնք կասկածվում են օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապեր ունենալու մեջ: Ինչպես հաղորդում է ANS-ն, այս մասին ասվել է Պետական սահմանապահ ծառայության 2015 թվականի գործունեությանը նվիրված նիստի ժամանակ:
Բացի այդ, 2015-ին կանխվել է մաքսանենգ ճանապարհով 5,2 մլն մանաթ եւ 164 կգ թմրանյութ տեղափոխելու փորձը:




























