Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում կապիկը մտել է կայանատեղիում գտնվող ավտոբուս, պտտել շարժիչի բանալին, ու պոկվել տեղից, որի հետեւանքով ավտոբուսը բախվել է հարեւանությամբ կանգնած երկու ավտոբուսներին: Այս միջադեպի մասին հաղորդել է The Times of India-ն՝ վկայակոչելով UPSRTC տարածաշրջանային տրանսպորտային կորպորացիան:

Նշվում է, որ ավտոբուսի վարորդը երկար վարելուց հետո որոշել էր կես ժամով հանգստանալ: Ուղեւորները տեսնելով կապիկին ղեկի մոտ, խուճապի են մատնվել:

UPSRTC ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում բողոքել է, որ Ուտար Պրադեշ նահանգում շատ վայրի կապիկներ կան, որոնք ոչ միայն խանգարում են վարորդներին ու շինարարներին, այլեւ կոտրում են անվտանգության տեսախցիկները, հաղորդում է NEWSru Israel-ը: