ՌԴ կառավարության փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը հայտնել է, որ ՌԴ-ում վերջին գնահատականների համաձայն, 22 մլն աղքատ կա, որոնց մեծ մասը երեխաներով ընտանիքներ են: 

«22 մլն . դրանք այն մարդիկ են, որոնք այսօր ռուսական վիճակագրության համաձայն, աղքատների թվին են դասվում: Սա լրջագույն խնդիր է: Եվ խնդիրն այն է, որ աղքատների մեջ այսօր մեծ մասը երեխաներով ընտանիքներ են, - հայտնել է Օ. Գոլոդեցը:

Այն հարցին, թե ինչպիսին կլինի աղքատության հետ կապված իրավիճակը  2016-ին, փոխվարչապետը պատասխանել է.   «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի կանգնեցնենք այդ գործընթացը եւ սկսենք կրճատել աղքատների թիվը», տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: