Պոպ-երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի մահվան պատճառը քնաբերների գերդոզավորումն է: Հանգուցյալի արյան մեջ հայտնաբերվել է պրոպոֆոլի՝ ուժեղ ներգործող քնաբերի մահացու քանակություն: Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով երգչի մահվան հանգամանքների հետաքննության ընթացքում արված դատաբժշկական փորձաքննության արդյունքների վրա:
Միեւնույն ժամանակ մեկ այլ գործակալություն՝ Associated Press-ը, հղում անելով անձնական աղբյուրներին, հայտնում է, որ տոքսիկոլոգիական փորձաքննությունների արդյունքում հայտնի է դարձել, որ երգչի մահը վրա է հասել տարբեր դեղամիջոցների, այդ թվում պրոպոֆոլի մահացու խառնուրդի պատճառով:
Նշենք, որ Ջեքսոնի մահվան հանգամանքների հետաքննության ընթացքում վկայություն է տվել նրա անձնական բժիշկ Կոնրադ Մյուրեյը, որը հաստատել է, որ Ջեքսոնը տառապում էր անքնությունից եւ ուժեղ ներգործող քնաբերներ, այդ թվում՝ պրոպոֆոլ էր ընդունում մեծ քանակությամբ:




























