Առանց գլխավոր դիրիժորի Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնը պարզապես չի կարող գոյություն ունենալ: Այս մասին դեկտեմբերի 26-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ռեժիսոր ու գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Նրա խոսքով, առաջին իսկ օրվանից, երբ ինքը լսել է գլխավոր դիրիժորի պաշտոնի կրճատման ու զբաղեցրած պաշտոնից Կարեն Դուրգարյանին հեռացնելու հավանականության մասին, ինքը փորձել է անել հնարավոր ամեն ինչ , որ նման բան չլինի: «Սա նույնն է, ինչ ասես «ֆուտբոլային թիմին գլխավոր մարզիչ պետք չէ, դաշտի տնօրենն ինքը կզբաղվի ամեն ինչով»: Ինձ նույնպես կարող են փոխարինել, բայց մեր ռեսուրսները այդքան էլ մեծ չեն: Կարեն Դուրգարյանի նման պրոֆեսիոնալ մենք կարող ենք այլեւս չունենալ»,- շեշտեց Էդուարդ Թոփչյանը: