Դեկտեմբերի 25-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13-ի սահմաններում «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան Իծաքար-Աղսու ավտոճանապարհի 1-ին կմ-ում կորցրել է կառավարումը եւ շրջվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

ՀՀ ՔԿ Բերդի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: