Մոսկվայում կինը 6-րդ հարկի բնակարանի պատուհանից ցած է նետել իր 6-ամսական երեխային ու ինքն էլ նետվել նրա հետեւից: ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր վարչության քննիչները ստուգում են տեղի ունեցածի հանգամանքները:

«Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «երկու եւ ավելի անձանց սպանություն» հոդվածի հատկանիշներով»,-LifeNews-ին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլյա Իվանովան: