Սեպտեմբերի 9-10-ը  Երիտասարդ պատմաբանների ակումբը, ՀՅԴ  «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հետ համատեղ ԵՊՀ պատմության ֆակուլտետում  կազմակերպել է ցուցահանդես` նվիրված Արցախի անկախության 19 ամյակին `«Ձեր թափած արյան կանչը թող ապրի հավերժ, ամեն հայի սրտում թող ծնի վրեժ» խորագրով:

Միջոցառման նպատակը երիտասարդ պատմաբաններին արցախյան ազատամարտի հերոսական դրվագների ներկայացումն է եւ փաստելը, որ Հայաստանը կարող է զարգանալ առանց զիջումների ու կորուստների :