ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ընդունել է «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանին եւ նրան անվանական դաշույն  նվիրել:

ԼՂՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Միքայել Վարդանյանը հերթական անգամ հանդես է եկել ՊԲ զինծառայողներին ուղղված բարեգործական նախաձեռնությամբ:

Հանդիպմանը, որին ներկա էր նաեւ ԼՂՀ փոխվարչապետԱրթուր Աղաբեկյանը, բանակի հրամանատարը շնորհակալություն է հայտնել բարերարին տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար եւ պարգեւատրել շնորհակալագրով ու անվանական դաշույնով:

Այնուհետեւ հյուրերը բանակի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ուղեկցությամբ այցելել են բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկը եւ ծանոթացել անձնակազմի զորանոցային պայմաններին: