2016-ից Հայաստանում ուժի մեջ կմտնեն հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման քվոտաներ: Այդ մասին դեկտեմբերի 26-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ամփոփելով   2015-ի արդյունքները: 

Քվոտան ուժի մեջ է մտել արդեն 2015-ից` այն  պետական հաստատություններում, որոնց աշխատակազմը 100 մարդուց ավելի է: Այժմ աշխատողների  թվի 3 տոկոսը պիտի կազմեն հաշմանդամություն ունեցող անձինք:  2016-ից քվոտան կգործի նաեւ մասնավոր սեկտորում`  1 տոկոսի չափով, դարձյալ 100  եւ ավելի աշխատակից ունեցող ձեռնարկություններում:

Հանրապետությունում մոտ 200 հազար հաշմանդամ կա, որոնցից զբաղված է մոտ  9 տոկոսը: «Մեր նպատակը նրանց զբաղվածությունն ավելացնելն է, դա նրանց ինտեգրացիայի կարեւորագույն հարց է», - հայտնել է Ասատրյանը: