Հայաստանի սահմանամերձ գյուղերում 2015թ.  397 մարդ սեզոնային աշխատանք է ստացել։ Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողներին ասել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Ծրագիրն իրականացվել է Տավուշի մարզի 44 սահմանամերձ բնակավայրերում։

2015թ. 2 ամիսների ընթացքում այդ ծրագրերին մասնակցել է 397 մարդ օրական 7 հազար դրամ հաշվարկից։

Իսկ ընդհանուր առմամբ սեզոնային զբաղվածության ծրագրերում ներառվել է 6.3 հազար մարդ։