Երեւանի Կոմիտասի պողոտայում դեկտեմբերի 20-ին վրաերթի ենթարկվելուց հետո Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մահացել է: 

Բժշկական կենտրոնից NEWS.am–ին տեղեկացրին, որ տղամարդու հարազատներն այդպես էլ չեն հայտնվել: Նրա ինքնությունն անհայտ է։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 20–ին Կոմիտասի պողոտայում։ Երիտասարդին վրաերթի է ենթարկել Toyota Yaris մակնիշի ավտոմեքենայի վարորդը։