Թուրքական ավիաուղիներին պատկանող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Իրկուտսկի օդանավակայանում՝ տեխնիկական անսարքության պատճառով, հաղորդում է «Իտներֆաքսը»՝ վկայակոչելով իր աղբյուրը:

Օդանավակայանի էլեկտրոնային տաբլոյի տվյալներով, թուրքական Boeing 737-900 օդանավը Բիշքեկից թռչում էր Ուլան Բատոր:

Օդանավակայանի մամուլի ծառայությունից հրաժարվել են որեւէ մեկնաբանություն տալ տեղի ունեցածի առթիվ: