2015թ. Հայաստանը 8 հազար քաղաքացիների փոխհատուցել է «Խնայբանկի» ավանդները: Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողներին հայտնել է աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը, ամփոփելով 2015 թ. արդյունքները:

2015թ. առաջնահերթության կարգով ավանդները վերադարձվել են Ղարաբաղում ռազմական գործողությունների մասնակիցներին, սահմանամերձ գյուղերի բնակիչներին, նաեւ սոցիալապես անապահով մարդկանց, ովքեր ծնվել են մինչեւ 1931 թ. դեկտեմբերի 31-ը:

Գալիք տարվանից, նկատեց նախարարը, փոխհատուցման առաջնահերթ իրավունք են ստանալու նշված տարիքի բոլոր քաղաքացիները՝ անկախ իրենց սոցիալական կարգավիճակից:

Այդուհանդերձ՝ ավանդներն առաջվա պես չեն փոխհատուցվում մահացածների ժառանգներին: Ժառանգները կարող են փոխհատուցում ստանալ միայն մեկ դեպքում՝ եթե ավանդատերը, այս աշխարհը լքելուց առաջ «շրջահայաց է գտնվել»  ու հայտնվել է հերթում գրանցվածների վերջնական ամսական ցուցակում: