Աֆղանստանի անվտանգության ուժերը վերջին մեկ օրում հատուկ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում 10 գրոհայինի են ոչնչացրել: Այս մասին ասվում է երկրի ՆԳՆ պաշտոնական կայքում:

«Գործողություններն իրականացվել են Քունդուզ, Սարի Փուլ եւ Գերաթ նահանգներում, որոնց արդյունքում 10 գրոհային է ոչնչացվել, եւս երեքը վիրավորվել են»,-ասված է հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հակաահաբեկչական գործողություններին մասնակցել են Աֆղանստանի ոստիկանության աշխատակիցները՝ բանակի եւ Անվտանգության ազգային տնօրինության զինվորների աջակցությամբ: