Հայաստանի աշխատանքի նախարարությունը ներկայացնում է հիպոտեքային վարկերի մատչելիությունը բարձրացնելու տարբերակներ: Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ամփոփելով 2015 թ.:
Շատերի համար հիմնական խնդիրը նախնական վճարի անմատչելիությունն է, հավելեց նախարարը: «Մենք այս ու այլ հարցերի վերաբերյալ մեր առաջարկները կներկայացնենք հասարակության քննարկմանը»,- հայտնեց նա:
Ընդհանուր առմամբ՝ նախարարությունն ուզում է բարձրացնել ընտանիքի առաջնահերթության գիտակցությունը երիտասարդների շրջանում: Նրանցից շատերը սկզբնական շրջանում կարեւոր են համարում ինքնահաստատվել մասնագիտական ոլորտում: «Բայց մենք հիմա պետք է այնպիսի միջոցներ առաջարկենք, որ մեկը մյուսին չխանգարի, այլ հակառակը՝ լրացնի ու պայմաններ ստեղծի»,- հավելեց նախարարը:




























