Սերբիայի բյուջեին «ավելի քան 7.8 մլրդ դինար կամ էլ 100 մլն եվրո» գումարի չափով վնաս են հասցրել երկրում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում խոշորագույն գործողության արդյունքում ձերբակալվածները: Այս մասին շաբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Սերբիայի ներքին գործերի նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը: Նրա խոսքով, կալանավորվել է 79 ենթադրյալ ֆիգուրանտներ, եւ ս հինգը որոնման մեջ են: Ձերբակալվածներից են գյուղատնտեսության նախկին նախարար Սլոբոդան Միլոսավլեվիչը, նրա տեղակալները, նաեւ մունիցիպալիտետի ղեկավարները ու խոշոր ձեռնարկությունների ղեկավարները: Նրանց ներկայացված մեղադրանքներից են «կաշառք ստանալն ու տալը, ծառայողական լիազորությունների չարաշահումը, փողերի լվացումը», հայտնում է ՏԱՍՍ-ը:

 Ինչպես տեղեկացրել է Ստեֆանովիչը, իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել 2004 թ.: «Գործողությունը կշարունակվի, ու ոչ մեկին ներում չի լինի»,- խոստացել է նա: Ձերբակալվածները, ենթադրաբար, առնչություն ունեն կոռուպցիայի 20 տարբեր դեպքերի: