Ծովային հետազոտությունների «Այաս» ակումբը 2015 թ . 30 տարեկան դարձավ: Այդ նշանավոր տարեդարձը ակումբի անդամները որոշել են յուրովի նշել՝ կազմակերպելով Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի հետ համատեղ միջազգային համաժողով:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց «Կիլիկիա» առագաստանավի կապիտան, ակումբի նախագահ Կարեն Բալայանը, համաժողովին մասնակցելու են բազմաթիվ օտարերկացի հյուրեր : «Շատ հետաքրքիր զեկույցներ են հնչել, որոնք հաջորդ տարվա սկզբին ժողովածուի ձեւով կհրատարակվեն»,- հայտնեց Կարեն Բալայանը:

Համաժողովին նաեւ մասնակցելու է պրոֆեսոր Չառլզ Բիքերը, որը Կարիբյան ծովում խորտարկված Quedagh Merchant հայկական նավի որոնումներով է զբաղված:

Մեկուկես տարի առաջ Չառլզ Բիքերին շնորհվել է Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում, սակայն այդ ժամանակվանից ի վեր նա Հայաստան չի այցելել: Վերջապես համաժողովի ԳԱԱ նախագահը նրան հանձնեց արժանի մրցանակը: «Նաեւ ջերմ ողջույն ստացանք Ռուսական աշխարհագրական միության փոխնախագահ Արթուր Չիլինգարովից: Մեզ համար դա շատ արժեքավոր է»,- նշեց Կարեն Բալայանը: Նախորդ գիտաժողովը կազմակերպվել էր ակումբի 25-ամյակի կապակցությամբ:

2016 թ. ակումբը ծրագրում է վերանորոգել «Կիլիկիան »: «Անցած տարի չհաջողվեց բավականաչափ միջոցներ հայթայթել վերանորոգումը ավարտելու համար: Կարծում եմ, որ գարնանը կշարունակենք վերանորոգումը, որպեսզի առագաստանավը պատշաճ վիճակում լինի »,- նշեց Կարեն Բալայանը՝ հիշեցնելով, որ ակումբը հասարակական կազմակերպություն է ու ֆինանսների սուր կարիք կա: «Մենք մշտական եկամուտներ չունենք: Իսկ փայտյա նավը մշտական խնամք է պահանջում»,- նշեց «Կիլիկիայի» կապիտան:

Նրա խոսքով, անցած տարի ակումբի անդամները ակտիվացրել են իրենց պայքարը՝ ծովային թանգարանի ստեղծման նպատակով հողատարածք տրամադրելու համար: «Մենք չենք նահանջի, սա արդեն արժանապատվության հարց է: Մենք բազմաթիվ ծրագրեր ունենք, բայց եթե դրանցից մեկնումեկը չիրականացնենք, կստացվի, որ չի արվել ոչ մի ծրագիր, ու եթե մենք թանգարան չկառուցենք, այն ամենը ինչ մենք արել ենք 30 տարվա ընթացքում, կկորի: Սա հսկայական աշխատանք է: Շատերը պարզապես չգիտեն, թե ինչ հարուստ ժառանգություն ունենք: Սա պետք է մեր երեխաներին, թոռներին, սա հայրենասիրական դաստիարակության մի մասն է»,- շեշտեց Կարեն Բալայանը: Խնդիրը դարձյալ ֆինանսավորումն է: «Երեւանի քաղաքապետարանի հետ լավ հարաբերություններ են, բայց ըստ օրենքի՝ անկախ նրանից, թե ինչ է կառուցվում՝ մշակութային օբյեկտ, թե խաղատուն, պարտադիր պետք է կադաստրային մուծում արվի: Իսկ մենք չենք կարող անել դա: Մեր բոլոր ջանքերը ուղղված են նրան, որ պետությունը մեզ նվիրի այդ հողատարածքը: Կան կազմակերպություններ, որոնք պատարստ են մեզ օգնել թանգարան կառուցելու հարցում»,- նշեց ակումբի նախագահը

Ակումբը նաեւ «Անհայտ Հայաստան» խորագրով 12 ֆիլմերի հեղինակն է, որոնք նկարահանվել են Հանրային հեռուստատեսության պատվերով: