Հայաստանի սոցապահովության տարածքային բաժինները անվճար օգնելու են քաղաքացիներին՝ կենսաթոշակի համար փաստաթղթերի հայց ներկայացնելու ու ստանալու հարցում: Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողներին հայտնել է Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ամփոփելով 2015 թ արդյունքները:
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն արդեն ընդունվել է .
Այդ նպատակով հանրապետության պետական արխիվների հետ արդեն մշակվել է օնլայն ռեժիմով փաստաթղթեր ստանալու տեղեկատվական համակարգ:
Այդուհանդերձ, եթե քաղաքացին համարում է, որ ինքը փաստաթղթերն ավելի արագ կստանա, նա կարող է ինքնուրույն դիմել արխիվին:
Հիմա քաղաքացին կարող է ընտրել՝ կամ ինքնուրույն հավաքի փաստաթղթերը, կամ էլ օգտվի պետության անվճար ծառայությունից: Ընդ որում սոցապում նա կարող է նշել իրեն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, հավելեց նախարարը:




























