Սահմանամերձ Բերդավանում ապրող 14-ամյա Ադելա Ազատյանին, որի մոտ ուռուցք էր հայտնաբերվել, Մոսկվայում վիրահատել են՝ հեռացվել է գոյացության մի մասը: Այս մասին NEWS.am-ին ասաց Ադելայի մայրը՝ Սոնա Ազատյանը, որը դստեր հետ դեկտեմբերի 25-ին է վերադարձել Մոսկվայից: Նա նշեց, որ գոյացության մի մասը հեռացվելու է ճառագայթային բուժման միջոցով՝ Երեւանում: Ադելան ճառագայթային բուժումը կսկի հունվարի 4-ին: Այս պահին աղջիկն իրեն արդեն լավ է զգում:
Նշենք, որ Սոնա Ազատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աղջկա վիրահատության գումարը հավաքել օգնել են բարեկամները, համագյուղացիները, բարի անծանոթներն ու մի շարք նախաձեռնություններ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սահմանամերձ Բերդավանում ապրող 14-ամյա Ադելային շտապ վիրահատություն է հարկավոր Մոսկվայում, նրա մոտ հայտնաբերվել է կոկորդի բարորակ գոյացություն: Ադելային Մոսկվայում վիրահատելու գումար հավաքելու համար բացվել էին բանկային հաշվեհամարներ:



























