2015 թվականի ընթացքում խնամակալության հաստատություններից 290 երեխաներ վերադարձել են ընտանիք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ամփոփելով 2015-ի տվյալները:
Նրանցից 233-ը վերադարձել են կենսաբանական ընտանիքներ, 67-ին որդեգրել են: «2016 թվականին խնամակալության հաստատությունների աշխատանքում մեր առաջնահերթ խնդիրը երեխաների տեղափոխումն է ընտանիքներ եւ նման ընտանիքներին աջակցելը»,-ընդգծել է նախարարը:



























