2015 թվականին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը աշխատանքի է տեղավորել 15 782 մարդ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ամփոփելով 2015-ի տվյալները:
Անցնող տարում նախարարությունը նաեւ ներդրվել է զբաղվածության ծրագրերի մոնիթորինգ, որպեսզի որոշի, թե որքանով են դրանք կայուն: «Մեզ համար կարեւոր է, որպեսզի մեր ծրագրերի արդյունքում մարդը ոչ միայն զբաղված լինի, այլ կայուն զբաղված լինի»,-պարզաբանել է նախարարը:




























